News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դստեր՝ Ժաննայի ներկայացուցիչները նրա անունից բողոքարկել են Նեմցովի սպանության գործով հինգ դատապարտյալների նկատմամբ դատավճիռը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Նեմցովայի դստեր փաստաբանին ՝Օլգա Միխայլովային։

«Մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի դատավճռի կապակցությամբ, ու խնդրել ենք չեղարկել դատավճիռը ու գործը վերադարձնել դատախազություն»,- ասել է Միխայլովան։

Նրա խոսքով իրենք համաձայն չեն գործի որոկավորման հետ՝ ՔՕ 105 հոդվածով (սպանություն) ու համարում են, որ դատապարտյալների գործողությունները պետք է որակավորել ՔՕ 277 հոդվածով՝ պետական կամ հասարական գործչի կյանքի հանդեպ ոտնձգություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ