News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Աշոտյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ արդյունավետ գործակցությունը եւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումը:

Իր հերթին դեսպան Միլսը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը խորհրդարանական դիվանագիտության առանցքային կառույցներից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել հանձնաժողովի հետ արդեն իսկ ձեւավորված գործընկերությունը՝ այժմ արդեն Ձեր հմուտ ղեկավարության ներքո ու համալրված նոր անդամներով, եւ արձանագրել նորանոր ձեռքբերումներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին», - ասել է Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ձեւավորմանը եւ գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային հիմնախնդիրներին: Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է հարցի խաղաղ լուծումը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը եւ բարձր է գնահատել այս հարցում ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ:

Անդրադառնալով երկու երկրների համագործակցության ուղղություններին՝ դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերություններն ամուր են:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանն ու անելիքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ