News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս աշնանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից չարժի մեծ ակնկալիքներ ունենալ: Այս մասին հուլիսի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերը հիմնականում զբաղված են բռնության մակարդակի նվազեցմամբ եւ Լեռնային Ղարաբաղում շփման գծում հետագա թեժացման կանխարգելմամբ: «Հանդիպումից պետք է հանդիպում սպասել: Արդեն երկար տարիներ մինսկյան գործընթացը չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերով: Այն զբաղվում է հակամարտության մենեջմենթի փորձով»,- նշեց փորձագետը:

Իսկանդարյանն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ չի կարելի ակնկալել Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի կատարում, չնայած կողմերը փորձում են դա անել: «Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, սակայն Բաքուն ակնհայտորեն չի ցանկանում այս համաձայնագրերը կատարել»,- նշեց Կովկաս ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ չնայած այս ճնշման ամբողջ լրջությանը, որ գործադրվում է Ադրբեջանի վրա, այն ակնհայտորեն անբավարար է պատշաճ ներգործություն ունենալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ