News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 21-ին, ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի եւ մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Հանրապետության նախագահի կողմից դեռեւս 2015 թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Նա նաեւ մի շարք մրցանակների, այդ թվում՝ Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի ազգային լավագույն մասնակցության համար «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր է:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի հանձնակատար, «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի նախագահ Վարդան Կարապետյանը:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին Վենետիկի բիենալեում հայկական տաղավարը աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում ունեցած մեծ ներդրման համար եւ կարեւորել Հայաստանում առաջին միջազգային տրիենալեի կազմակերպումն ու Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգի մասնակցությունն այդ նախաձեռնությանը:

Տիկին Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ մեծ սիրով «Ոսկե առյուծ» մրցանակը բերել է Հայաստան՝ ցանկանալով այն թողնել հայրենիքում:

Հանդիպման մասնակիցները հիշել են բիենալեում գլխավոր մրցանակը ստանալու կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ այդ մրցանակը պետք է հետաքրքիր ձեւով կապվի Հայաստանի հետ: Նրանք ընդգծել են, որ հետեւելով Նախագահի հորդորին, Հայաստանում նախաձեռնեցին ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեի կազմակերպումը, որը եւս այդ կապի յուրօրինակ արտահայտությունն է՝ ի լրումն այսուհետ Հանրապետության Նախագահի նստավայրում ցուցադրվելիք «Ոսկե առյուծ» մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ