News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամփոփվել են 5-րդ բանակային զորամիավորման 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության եւ զինվորական կարգապահության արդյունքները:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մարտական պատրաստության վիճակը վերլուծելիս նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նախանշված բոլոր միջոցառումները: Մարտական կրակի ուղեկցությամբ եւ 2016թ. ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել են նաեւ ցուցադրական ու մարտավարական զորավարժություններ:

Միաժամանակ, բոլոր օղակների հրամանատարների նպատակաուղղված աշխատանքի արդյունքում դրական տեղաշարժ է արձանագրվել զորամիավորման ստորաբաժանումներում զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման եւ դաստիարակչական աշխատանքների դրվածքի բարելավման ասպարեզներում:

Եզրափակիչ խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարլոս Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարներին բարձր արդյունքների համար` հորդորելով մշտապես զբաղվել ինքնակրթությամբ, իսկ առաջադրանքները կատարելիս կիրառել ժամանակակից լուծումներ եւ մշակել մարտական խնդիրների կատարման առավել արդիական եղանակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ