Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 15:45 ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի նրբանցքի 4-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարաններից մեկի հյուրասենյակում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է պահարան և ջերմահարվել պատը: