News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես մի անգամ նա Կրեմլի խոհարարներից մեկին խնդրել էր իր համար կատարիկներ պատրաստել՝ նկատի ունենալով ծովային կատարիկները, իսկ նրան մատուցել էին հավի կատարիկներ։ Այս մասին նա պատմել է Սոչիում «Սիրիուս» մանկական կենտրոնի սաների հետ հանդիպման ժամանակ։

Պուտինի խոսքով, նրան առաջարկել էին պատրաստել նրա սիրելի ուտեստներից որեւէ մեկը։ Նա ասել էր․ «Ինձ համար միեւնույն է, թե ինչ կպատրաստեք»։

Սակայն հետո նախագահը հիշել էր, որ արտասահմանյան ուղեւորության ժամանակ շատ հավանել էր ծովային կատարիկներով ուտեստը, դրա համար էլ խնդրել էր դա պատրաստել։

Իսկ երբ ուտեստը մատուցել են, Պուտինը նկատել է, որ համը տարբերվում է, իսկ խոհարարները նրան պատասխանել են, որ դրանք հավի կատարիկներ են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ