News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում, այսօր՝ հուլիսի 21-ին,  բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը:

Քաղաքաշինության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն երկրորդ անգամ կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել են 10 քանդակագործի 20 նախագիծ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 10-ը:

Քաղաքային քանդակը ցանկացած քաղաքի այն կարեւոր գեղարվեստական տարրն է, որն ունի այլ գործառույթ, քան մեզ մոտ այդքան ընդունված հուշարձանները: Լինելով արվեստի յուրահատուկ տեսակ, այն կոչված է տրամադրություն ստեղծել քաղաքում, դրա հետ մեկտեղ կրելով եւ որոշակի քաղաքաշինական ֆունկցիա՝ կազմակերպել տարածությունը, լրացնել միջավայրը, հարստացնել քաղաքի ուրվագիծը, շենքերի հետ համատեղ աշխատելով նպաստել ճարտարապետության գեղագիտական եւ պլաստիկ խնդիրների լուծմանը:

«Երեւանում, ցավոք, համարյա չկան այդ խնդիրները լուծող քանդակներ: Ուստի անհրաժեշտ է գոնե նախագծերի մակարդակով ներկայացնել համապատասխան առաջարկներ, որոնք կարող են հետագայում մեր քաղաքում ստեղծել հետաքրքիր եւ բոլորի կողմից սիրված անկյուններ, պատկերներ եւ կերպարներ:

Հուսանք ներկայացված առաջարկները կհետաքրքրեն ներդնողներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ