News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է իր մանկության ամենավառ տպավորությունների մասին «Սիրիուս» մանկական կենտրոնի սաների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Gazeta-ն։

«Ես հիմնականում փողոցում եմ մեծացել՝ Լենինգրադի կենտրոնում։ Դա յուրատեսակ դպրոց ու համալսարան էր»,- ասել է նախագահը։

Նա նաեւ նշել է, որ ինքը հիշում է իր «ոչ կոռեկտ վարքագիծը» մի մարդու նկատմամբ ու նրա կտրուկ արձագանքը։ Պուտինը հավելել է, որ դա սովորեցնում է քաղաքավարի լինել ուրիշների նկատմամբ։

«Ամենավառ տպավորությունները մարզական մրցումներից էին։ Նույնիսկ փոքր մրցումների ժամանակ կային պահեր, որոնք առայսօր հիշում եմ»,- խոստովանել է նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ