News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի պաշտոնական անձիք առաջին անգամ համաձայնել են թույլատրել ամերիկյան բրնձի ներմուծումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարար Սոննի Պերդյուն, փոխանցում է Gazeta –ն։

Նա շեշտել է, որ այդ քայլը ամերիկյան ագարակատերերին հնարավորություն կտա մուտք գործել բրնձի աշխարհի խոշորագույն սպառող երկիր։

«Մենք տասնամյակներով աշխատել ենք այս արձանագրություն ստորագրելու համար ու մեր անդամները ձգտում են բավարարել Չինաստանի սպառողների պահանջարկը՝ ամերիկյան բարձրորակ ու առողջության համար անվնաս բրնձի հարցում»,- հայտնել է ԱՄՆ բրնձի ֆեդերացիայի նախագահ Բեթսի Ուորդը։

Նա հավելել է, որ Չինաստանը ԱՄՆ բրնձի ամբողջ բերքը սպառում է 13 օրում։

Չինաստանը բացել է բրնձի իր շուկան, երբ միացել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը 2001-ին, բայց ֆիտոսանիտարական արձանագրությունների բացակայության պատճառով ԱՄՆ-ից Չինաստան ներմուծում չէր իրականացվում։

Անցած ամիս ԱՄՆ գյուղնախը  երկրում բրնձի արտադրությունը գնահատել է մոտ 6․07 մլն տոննայի չափով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ