News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Volkswagen, Audi, Porsche, BMW ու Daimler ընկերությունները մի քանի տասնամյակ շարունակ անցկացրել են գաղտնի խորհրդակցություններ, որոնց ժամանակ կայացրել են որոշումներ, որոնք խախտում են ազնիվ մրցակցության սկզբունքները, գրում է Der Spiegel-ը։

Ըստ այդ տեղեկատվության, 90-ականների սկզբից Volkswagen, Audi, Porsche, BMW ու Daimler-ի ներկայացուցիչները կանոնավոր հանդիպում են, այդ հանդիպումներին մասնակցել են ավելի քան 200 մասնագետներ։ Այսպիսով գերմանական ավտոարտադրողները մրցակցության շուկայական մեխանիզմները փոխարինել են գաղտնի համաձայնություններով։

Մասնավորապես հանդիպումների ժամանակ քննարկվել է մատակարարների ընտրությունը ու կոմպլեկտավորման դետալների արժեքը։ Հենց նման հանդիպումներից մեկի ժամանակ է ընդունվել որոշում, որը սկիզբ է դրել դիզելային շարժիչների արտանետումների խաբեությունների շուրջ սկանդալին, գրում է պարբերականը։

Այդ հանդիպումների մասին տեղեկություններ վերահսկիչ մարմիններ է ուղարկել նաեւ Daimler կոնցերնը։ Պարբերականը ենթադրոմ է, որ դրանով իսկ ավտոարտադրողները փորձում են մեղմել հնարավոր տուգանքները։ Եթե կարտելային համաձայնությունների մասին տեղեկությունը հաստատվի, ավտոկոնցեռնների դավադրությունը կարող է դառնալ ամենախոշոր կարտելային սկանդալներից մեկը Գերմանիայի պատմության մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ