News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը ՄԻԵԴ մասնակից եւ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ըստ ներկայացված բողոքների թվով զբաղեցնում է 9-րդ տեղը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը՝  նշելով, որ 2017թ․ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված եւ ՄԻԵԴ-ում լուծման սպասող բողոքների թիվը 1817 է։

«Այս թվի կապակցությամբ կա մի վերապահում. այս 1817 դիմումներից ոչ բոլորն են գեներացվել են Հայաստանի արդարադատության համակարգի «ջանքերով»: Այս դիմումներից մի պատկառելի մաս (մոտ 40%-ի չափով) Ադրբեջանից ստացված դիմումներն են՝ 1992-1994թթ.-ի պատերազմից ադրբեջանցի փախստականների եւ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ընթացքում գույքային վնասի վերաբերյալ ադրբեջանցի դիմողների բողոքները»,- գրել է փաստաբանը։

Փաստաբանը հաշվարկել է, որ Հայաստանը բացարձակ առաջատար է ԵԽ 47 անդամ պետությունների շարքում՝ 100.000 բնակչին ընկնող ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող դիմումների քանակով՝ մոտ 70 դիմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ