News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին չի հրաժարվել Սիրիայում ընդդիմության խմբավորումներին աջակցելուց։ Նա այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Որքանով ես հասկանում եմ, ԱՄՆ-ն աջակցում է ավելի շատ խմբերի, քան այն խմբերը, որոնց մասին հայտարարվել է, որ դրանք կմնան առանց ամերիկյան զենքի»,- ասել է նա։

Նախարարը չի համաձայնել լրագրողի այն ենթադրության հետ, որ ԱՄՆ վերոնշյալ որոշումը Սիրիայի հարցով Ռուսաստանին արված զիջում էր։ «Այդ որոշումը կայացվել է, ինչպես ամերիկյան լրատվամիջոցներն են գրում, եթե իհարկե դեռ կարելի է հավատալ ամերիկյան լրատվամիջոցներին, իսկ ես փորձում եմ հավատալ, G20-ից մի քանի շաբաթ առաջ»,- նշել է Լավրովը։

Լավրովը գնահատական չի տվել Սիրիայում մի շարք խմբերին աջակցելուց հրաժարվելու մասին Վաշինգտոնից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ գլխավորը Սիրիայի ճգնաժամի կարգավորման մասին բոլորի համար ընդհանուր մոտեցման մշակումն է։ «Մենք իհարկե կենտրոնացել ենք դեէսկալացիայի գոտիների վրա, որոնք խնդիրն է դադարեցնել կառավարության ու զինված ընդդիմության բախումները։ Ու մենք հույս ունենք, որ նրանք կկենտրոնանան ԻՊ-ի դեմ պայքարի վրա։ Այսպիսով հրադադար, ռազմական գործողությունների դադարեցում ստորագրելու մասին կառավարության ու ընդդիմության տրամաբանությունը մեր տրամաբանությունն է»,- նշել է Լավրովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ