News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ իր ավտոմեքենաներից մեկը՝ ԳԱԶ Մ-21 «Վոլգան» դարձնեն ինքնակառավարվող, հայտնում է ՌԻԱ Նովոտին։

«Ինքնակառավարվո՞ղ։ Իսկ «Վոլգաս» չե՞ս կոտրի։ Դե լավ, պայմանավորվեցինք»,- ասել է Պուտինը, պատասխանելով «Սիրիուս» մանկական կենտրոնի սաներից մեկի առաջարկին՝ նրա ԳԱԶ Մ-21 ավտոմեքենան ինքնակառավարվող դարձնել։

Ընդ որում Պուտինը կատակել է, հարցնելով, թե ինչպես է օգտագործվելու «Վոլգան» ինքնակառավարվող դառնալուց հետո։ «Որպես տաքսի՞ է օգտագործվելու։ Փո՞ղ ենք աշխատելու»,- հարցրել է նախագահը։

«Դե, մենք կմտածենք, թե ինչպես օգտագործենք։ Ես համաձայն եմ, պայմանավորվեցինք»,- հավելել է Պուտինը։

Ըստ եկամուտների մասին հայտարարագրի՝Պուտինը երկու «Վոլգա» ԳԱԶ Մ-21 մեքենաների սեփականատեր է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ