News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանի ընտանիքը պատրաստվում է ներման խնդրագրով դիմել Սերժ Սարգսյանին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Հարությունյանը։

Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը Հայաստան է տեղափոխվել հուլիսի 20–ին։ Ընտանիքի անդամները դեռ չեն տեսել նրան։

«Մենք Սերժ Սարգսյանին պետք է դիմում գրենք, որ Հրաչյային ազատ արձակեն, տեսնենք՝ մեր խնդրանքըկընդունի, թե չէ։ Կարծում ենք՝ չեն մերժի, չորս տարի կրել է պատիժը, հույս ունենք՝ թույլ կտան, որ տուն վերադառնա»,–ասել է Անահիտ Հարությունյանը։

Վերջինիս խոսքով՝ ամուսինը առողջակական մի շարք խնդիրներ ունի․«Ողնաշարի հատվածում խնդիր  ունի, թեւի տակ ճարպագունդ կա, վախից շաքար առաջացավ, սիրտն է... տարբեր խնդիրներ են, ասում է՝ դեղերով է ապրում, ամեն օր դեղ է խմում, էնտեղ մեկ ամիս բուժումներ ստացել է, բայց ասում է՝ նորից կրկնվում է»։

Անահիտ Հարությունյանը նշել է, որ այս տարիների ընթացքում չի հաջողվել գոնե մեկ անգամ տեսակցել ամուսնու հետ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Հայաստանի Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց եւ այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը եւ պատիժը կրելու վայրը  որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ