News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆեմինիզմի մեջ ոչ մի վատ բան չկա, դրա նպատակն է պաշտպանել կանանց իրավունքները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում «Սիրիուս» մանկական կենտրոնի սաների հետ հանդիպման ժամանակ։

«Ֆեմինիզմը բավականին վաղուց է ծնունդ առել ու ի սկզբանե եղել է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված շարժում։ Ու ընդհանուր առմամբ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, հակառակը, ես կարծում եմ, որ դա ճիշտ, լավ ուղղություն է՝ կանանց իրավունքների պաշտպանության համար»,- ասել է նախագահը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միջազգային մակարդակի վրա տարբեր ձեւաչափերով անդրադառնում է աղջիկների կրթության հարցին, շեշտելով, որ աշխարհի շատ երկրներում դա հսկայական խնդիր է՝ կրոնական նկատառումներից ելնելով։

«Մենք կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում այլ խնդիրներ ունենք, դա վերաբերում է աշխատավարձի մակարդակին։ Այն ի դեպ, միայն մեր երկրին չէ բնորոշ՝ եթե մենք նայենք այսպես կոչված զարգացած տնտեսություններին, ԵՄ երկրներին, այնտեղ էլ նույն խնդիրն է»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ