News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է զենքի մատակարարումները այն երկրներ, որոնց խախտում են մարդու իրավունքները, հայտնել է Independent թերթը, վկայակոչելով Զենքի առեւտրի դեմ շարժում (CAAT) բրիտանական ՀԿ-ն։

 CAAT-ի ակտիվիստները ծանոթացել են «Մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն» զեկույցին, որը հրապարակել էր ԱԳՆ-ն։ Այնտեղ նշված են 30 պետություններ՝ այդ թվում Սաուդյան Արաբիան, Չինաստանը, Բահրեյնը ու Իսրայելը, որտեղ 2016-ին մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը առաջացնում է Մեծ Բրիտանիայի մտահոգությունը։ Այդուհանդերձ, դա չի խանգարել բրիտանական կառավարությանը թույլատրել այդ ցանկից 20 երկրների զենքի մատակարարման մասին պայմանագրերի կնքումը՝ 820 մլն ֆունտ սթերլինգ ընդհանուր արժողությամբ։

«Նույնիսկ կառավարությունն է ընդունում, որ այդ երկրներում մարդու իրավունքների լուրջ խախտումներ կան ու հակամարտություններ, սակայն շարունակում է այդ վարչակազմերին զենք ուղարկել»,- ասել է CAAT-ի մամուլի քարտուղար Էնդրյու Սմիթը՝ շեշտելով, որ Մեծ Բրիտանիան սպառազինում ու աջակցում է բազմաթիվ դաժան բռնապետությունների։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ