News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը դիմել է թուրքական ծագումով քաղաքացիներին ու բացատրել, թե ինչու է Բեռլինը որոշել վերանայել Անկարայի նկատմամբ քաղաքականությունը։ Այդ բաց ուղերձը հրապարակվել է Bild թերթի գերմաներեն ու թուրքերեն տարբերակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գաբրիելը նշել է, որ «գերմանացիների ու թուրքերի միջեւ բարեկամությունը մեծ արժեք է»։ «Սակայն հիմա անմեղ գերմանացիներին բանտարկում են, ու մենք, որպես Գերմանիայի կառավարություն, չենք կարող հետեւել դրան՝ չձեռնարկելով որեւէ գործողություն։ Մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին»,- շեշտել է նա։

«Դրա համար էլ Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքականությունը փոխվում է»,- ասել է Գաբրիելը։ Նա հիշեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր են «վերանայել համագործակցությունը ու նախեւառաջ Թուրքիային տնտեսական օգնության տրամադրումը ու հասնել Եվրոպայում հստակ դիրքորոշման»։

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ «այդ միջոցառումներից ոչ մեկը ուղղված չէ Թուրքիայի բնակիչների ու Գերմանիայի թուրք քաղաքացիների դեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ