News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 21-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների  դատաիրավական համակարգերին և իրավական փոխօգնությանը վերաբերող խնդիրներին։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այցելել է նաև Չեխիայի պրոբացիայի և միջնորդության ծառայություն, ծանոթացել ոլորտի չեխական փորձին, այնուհետև ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կայացմանն ուղղված աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ