News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում կոնվերտապլանները եւ ծանր անօդաչուները ստեղծվում են զինվորականների շահերի շրջանակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանում աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով՝ ե՛ւ փոքր, ե՛ւ միջին, ե՛ւ մեծ անօդաչուներ, ե՛ւ կոնվերտապլաններ»,- ասել է նա:

Գեներալի խոսքով՝ ապագայում անօդաչուները կարող են մտնել կառավարման միասնական համակարգի մեջ եւ «երամով» գործել:

«Անօդաչուների թեման զարգանում է: Ինչ էլ լինի, օդաչուին սովորեցնելն ավելի թանկ է, քան օդանավի մեջ լավ ավտոպիլոտ տեղակայելը: Եթե արդեն հիմա օպերատորը կարող է կառավարել 1-2 անօդաչու, ապա ժամանակի ընթացքում վերգետնյա բաղադրիչի զարգացմանը զուգահեռ՝ նա կկարողանա 5, երբեմն էլ 10 սարք կառավարել, այս պատճառով դա ավելի էժան կլինի»,- ասել է նա:

Հիմա կոնվերտապլաններ կան ամերիկյան զինվորականների սպառազինության մեջ, որոնք օգտագործում են V-22 Osprey-ի զանազան տարբերակներ: Հաղորդվում է, որ Ճապոնիան մտադիր է ԱՄՆ-ից նման օդանավեր գնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ