News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«ժառանգություն» կուսակցությունը իշխանափոխություն չի նախաձեռնի, եթե ընդդիմադիր գործընկերները նախաձեռնեն, «ժառանգությունը» կմիանա։ Այս մասին NEWS.am–ի հետ  զրույցում ասել է «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ «ժառանգության»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորովին վերջերս հայտարարեց, որ եթե 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել երկիրը, ապա թավշյա հեղափոխության գործընթաց են սկսելու։ 

«Ես միայն մի բանի եմ սպասում, հասարակությունը կցանկանա՞,  թե՞ չի ցանկանա փոփոխություն անել,  հասարակության մեջ չկա տրամադրություն իշխանափոխություն իրականaցնելու։ Հասարակության որոշելիքն է՝  ցանկանում է այսպե՞ս ապրել, թե՞ որեւէ բան փոխել։  Մենք միշտ պատրաստ ենք  եղել պայքարելու, Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացած պահի պայքարի ելել է»,–ասել է Արմեն Մարտիրոսյանը՝  ընդգծելով, որ եթե ընդդիմադիր ուժերը նախաձեռնեն նման գործընթաց, իրենք կմիանան։

«Մենք չենք նախաձեռնում։ Եթե մեր գործընկերները իսկապես կցանկանան, մենք կմիանանք։ Մենք չենք նախաձեռնելու, բայց մենք շատ ակտիվ մասնակից կարող ենք լինել։ Մենք գաղափարն ասել ենք , որից հետո արդեն որոշ հատվածներից, ընդ որում ոչ թե իշխանության, այլ ընդդիմության կողմից հարվածներ են գալիս, իրենք  թող որոշեն՝ ինչ են անելու, Րաֆֆի Հովհաննիսյանը խնդիր չունի։ Մենք մի խնդիր ունենք, փորձենք երկրում իրավիճակ փոխել, եթե մեր ընդդիմադիր  գործընկերները, հայրենակիցները կողմ կլինեն՝ կփոխենք, ոչ՝ ոչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ