News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրեցի 35-ամյա Լիլիթ Խաչատրյանը հուլիսի 21-ին լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային՝ Դավիթին: 35-ամյա կինն ամուսնացել է 17 տարեկանում եւ առաջին անգամ ծննդաբերել 18 տարեկանում: Լիլիթ Խաչատրյանն ունի 5 աղջիկ եւ 6 տղա, ավագն արդեն 17 տարեկան է: Խաչատրյանները մշտական աշխատանք չունեն, երեխաներին դժվարությամբ են կարողանում մեծացնել, բայց չեն բողոքում. ապրում են տնակում, չնայած ունեն նաեւ 3 սենյականոց բնակարան:

«Բնակարանը շատ փոքր ու անհարմար է մեզ համար, ավել լավ է՝ տնակում ապրենք: Երեխաները Աստծուց նվեր են, դժվար է մեծացնելը, բայց արդեն մտածում ենք նաեւ 12-րդ երեխան ունենալու մասին: Ամուսինս բանվոր է, ես չեմ աշխատում, բայց չենք բողոքում, կարողանում ենք երեխաներին մեծացնել: 90 հազար դրամ նպաստ ենք ստանում ու ամուսնուս աշխատած գումարն է, այլ եկամուտ չունենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց 11 երեխաների մայրը։

Գյումրիի ծննդատուն ՓԲԸ-ի բժշկուհի Լիլիա Պողոսյանն էլ նշեց, որ նորածինը ծնվել է 3 կգ 200 գրամ քաշով եւ 50 սմ հասակով, նրա  եւ մոր վիճակը բավարար է:

Լուսանկարը՝ armtimes.com-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ