News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կահիրեի քրեական դատարանը հաստատել է երկրի գլխավոր դատախազ Խիշամ Բարակատի սպանության գործով 30 մեղադրյալների մահապատիժը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մյուս դատապարտյալները տարբեր ժամկետներ են ստացել՝ ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում։

Նախնական դատավճիռը հրապարակվել էր ավելի քան մեկ ամիս առաջ։ Սակայն․ ըստ եգիպտական օրենսդրության, մահապատիժը վերջնական  հաստատելուց առաջ անհրաժեշտ է իմանալ երկրի գերագույն մուֆթիայի կարծիքը։

2015-ի հունիսին Եգիպտոսի գլխավոր դատախազի վրա մահափորձ էր իրականացվել, ավելի ուշ նա մահացել էր ստացած վիրավորումներից։

Եգիպտոսի ՆԳ նախարար Աբդել Գաֆֆարը հայտնել էր, որ Բարակատի սպանությունը կազմակերպել է «Մահմեդական եղբայրներ» ասոցիացիան՝ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման աջակցությամբ։

Սպանության կազմակերպմանը ընդամենը 67 մարդ է մասնակցել։ Բացի սպանության անմիջական կազմակերպումից նրանց մեղադրում են զենք ու պայթուցիկ ձեռք բերելու ու պահելու, պետական ունեցվածքը փչացնելու մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ