News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Թալիբան» շարժման առաջնորդ Մուլավի Հայբաթուլի Ախունզադիի որդին զոհվել է Աֆղանստանում զինվորականների վրա հարձակման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Թաիլբանի» ներկայացուցիչը հայտնել է, որ 23-ամյա Աբդ ար- Ռահման Հալիդը զոհվել է հարձակման ժամանակ, որի ընթացքում նա պայթուցիկով մեքենան ուղղել էր Գիլմենդ նահանգի Գրիշկ քաղաքում գտնվող ռազմակայանի վրա։

Գործակալությունը նշում է, որ «Թալիբանի» զինյալները օգտագործել են մինչ այդ իրենց գրաված մի քանի Humvee ամենագնացներ՝ ռազմակայանի վրա մահապարտների հարձակում իրականացնելու համար, սակայն Khaama Press-ի տվյալներով զինվորականները լուրջ վնասներ չեն կրել, քանի որ պայթուցիկով մեքենաները հաջողվել է ոչնչացնել մինչեւ դրանց՝ ռազմակայան հասնելը։

Մուլավի Հայբաթուլա Ախունզադան դարձել է Աֆղանստանում «Թալիբանի»նոր առաջնորդը մուլլա Ախթար Մանսուրի ոչնչացումից հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ