News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունը պայմանավորված է ղարաբաղյան խնդրով ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հուլիսի 22-ին հայտնել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Ինչպես նշել է քաղաքագետը՝ ղարաբաղյան խնդիրը հայկական իրականության կարեւորագույն հարցն է։

«Ելնելով դրանից, պետք է ասել, որ մեզ համար հիմա ամենամեծ խնդիրը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն է։ Այն էլ հարձակողական բնույթի»,- պարզաբանել է քաղաքագետը՝ հավելելով, որ ռուսական կողմի հայտարարությունները՝ մյուս երկրներից զենք ձեռք բերելու Ադրբեջանի հնարավորությունների մասին, ինչը կարող է լրջորեն ապակայունացնել  իրավիճակը տարածաշրջանում, չի դիմանում ոչ մի քննադատության։

Փորձագետի խոսքով, աշխարհում այնքան էլ շատ չեն երկրները, որոնք ունեն նման որակի ու այդքան ցածր գնով զենք։

«Եթե Ադրբեջանը որոշեր զենք գնել այլ երկրներից, ապա նա դրանք զգալիորեն ավելի քիչ քանակության կգներ, քան Ռուսաստանից»,- նշել է Պապյանը։

Ընդ որում փորձագետը նշել է, որ աշխարհի բոլոր բանակներում կա զանազան սպառազինությունների կոմբինացիաների խնդիրը։

«Եթե գնում եք նույն տեսակի զենք, բայց այլ երկրից, ձեզ համար բարդ կլինի այդ ամենը կոմբինացնել։ Ստիպված կլինեք մասնագետներ վարձել, որոնք կսովորեցնեն ձեր զինվորականներին ճիշտ շահագործել տվյալ տեխնիկան»,- պարզաբանեց Արա Պապյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ