News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը,որպես անկախ սուբյեկտ, իրավունք ունի զենք վաճառել ցանկացած երկրի, այդ թվում Ադրբեջանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Հաշմանդամների աջակցություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն , ղարաբաղյան պատերազմի մասնակից Գագիկ Դանիելյանը։

Նրա կարծիքով, Ռուսաստանում գիտեն, թե ինչի համար է Ադրբեջանն իրենցից այդ քանակության զենք գնել ու որտեղ է այն գործածվելու։

«Դա կարող է հանգեցնել ծանր հետեւանքների, թե միջպետական փոխհարաբերությունների մակարդակում, թե ձեւավորելով որոշակի մտածելակերպ մարդկանց մոտ»,- նշեց Դանիելյանը։

Միաժամանակ նա ափսոսանք հայտնեց այս կապակցությամբ՝ հավելելով, որ Ռուսաստանն ունի իր բիզնես շահերը ու այս տեսակետից նրա դիրքորոշումը կարելի է հասկանալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ