News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չի կարելի համեմատել Ռուսաստանն ու զենք արտադրող կորպորացիաները, որոնք զենք են վաճառում՝ ելնելով իրենց բիզնեսի շահերից: Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ մասնավոր կորպորացիաները պայքարում են իրենց գոյության համար: «Յուրաքանչյուրն իր արտադրանքն իրացնելու խնդրի առջեւ է կանգնած: Այլ հարց է, որ պետությունը կարող է ազդել այդ կազմակերպությունների գործունեության վրա, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության գոտում»,- նշեց նա:

Փորձագետը բնական է համարում, որ Ռուսաստանը փորձում է տարբեր շուկաներում իրացնել իր արտադրանքը:

«Նրանք պարտավոր են դա անել: Դա բիզնեսի օրենքն է: Նրանք պետք է վաճառեն իրենց զենքը, եւ ոչ միայն Ադրբեջանին»,- նշեց Դանիելյանը:

Միաժամանակ, փորձագետն ընդգծեց, որ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել նաեւ սեւ շուկայում, բայց այդ դեպքում դժվար կլինի հետեւել, թե ինչ սպառազինություն է գնել այդ երկիրը եւ ինչ քանակությամբ:

«Այսպես գոնե կարելի է վերահսկել մատակարարումները: Հայտնի է, թե ինչ զենք է գնել Ադրբեջանը եւ ինչ ծավալով: Ելնելով դրանից՝ մեր պետությունն ու համապատասխան մարմինները կարող են հակազդել դրան»,- պարզաբանեց Գագիկ Դանիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ