News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին ԱՄՆ-ում նշում են Հոթ դոգի ազգային օրը (National Hot Dog Day): Տոնը նվիրված է ամերիկյան ավանդական ուտեստին:

Ոչ ոք հստակ չգիտի, թե որտեղից է հոթ դոգը հայտնվել ԱՄՆ-ում, սակայն հայտնի է, որ 1893 թվականը հայտարարվել է «հացի մեջ դրված նրբերշիկի» մեծ տարի:

Ըստ Calend-ի, որպես ազգային տոն՝ Հոթ դոգի օրը պաշտոնապես հիմնվել է 1957 թվականին, ԱՄՆ Առեւտրի պալատի կողմից: Իսկ 1994 թվականին ստեղծվել է Հոթ դոգի եւ նրբերշիկի ազգային խորհուրդ (The National Hot Dog and Sausage Council), որը զբաղվում է մթերքի որակի ուսումնասիրությամբ, համտեսմամբ եւ հոթ դոգի գովազդով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ