News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան համաշխարհային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմում Տաճարի լեռան հետ կապված արգելքների սահմանման դեմ: Այս մասին ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահ՝ ես միջազգային հանրությանը կոչ եմ անում քայլեր ձեռնարկել, որպեսզի հնարավորինս շուտ վերջ դրվի Տաճարի լեռան վրա դավանանքի ազատության սահմանափակումների սահմանմանը»,- ասել է Էրդողանը:

Հուլիսի 14-ին Տաճարի լեռան մուտքի մոտ հրազենի կիրառմամբ հարձակման հետեւանքով երկու իսրայելցի ոստիկան է զոհվել, եւս մեկը վիրավորվել է: Երեք հարձակվողները՝ Ումմ էլ-Ֆահմ քաղաքից իսրայելցի արաբներ, սպանվել են իրավապահների կողմից:

Հարձակումից հետո Իսրայելը փակել է Տաճարի լեռան մզկիթների համալիրը, իսկ հավատացյալներին վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ թույլ չեն տվել Ալ-Աքսա մզկիթում աղոթքի մասնակցել:

Հուլիսի 18-ին Երուսաղեմում Բաբ էլ-Ասբաթ դարպասների մոտ բողոքի ակցիան ցրելու ժամանակ ավելի քան 70 մարդ է տուժել, որոնցից 14-ին հիվանդանոց են տեղափոխել: Իրավապահներն արցունքաբեր գազով նռնակներ են գործի դրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ