News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 26-ին մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում նոր մեկնաբանությամբ կներկայացնի իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերան:

Ելույթ կունենան հայտնի օպերային մեներգիչներ. բարիտոն Ջանպիերո Ռուջերի (Իտալիա), սոպրանո Անի Յորենց (Գերմանիա), բաս Վազգեն Ղազարյան (Գերմանիա), տենոր Լիպարիտ Ավետիսյան, տենոր Դավիթ Բաբայանց, սոպրանոտ Հասմիկ Թորոսյան: Բեմադրության համար 19-րդ դարի հագուստի իրենց հավաքածուից կոստյումներ են տրամադրել Ֆրանսիայից դիզայներներ Վարդան եւ Գեւորգ Թառլոյանները: Բեմադրության ռեժիսորը Սուքիաս Թորոսյանն է:

Համերգից առաջ նույնպես բոհեմական մթնոլորտ կտիրի. այցելուներին դրսում կդիմավորեն Թառլոյան եղբայրների կոստյումներով մոդելները:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստակա ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ օպերայի բեմադրությունն ամբողջությամբ փոխվել է: «Սա արդեն իսկական ներկայացում է»,- նշեց նա:

Դիզայներներից Գեւորգ Թառլոյանի խոսքով՝ ուրախ է, որ եղբոր հետ կարող են ինչ-որ բանով ծառայել Հայաստանի թատերարվեստին: «Մենք Փարիզից 19-րդ դարի պատմական կոստյումներ ենք բերել: Կարծում եմ՝ իսկական «բոհեմ» է լինելու»,- կատակեց նա:

Իտալիայից բարիտոն Ջանպիերո Ռուջերին պատմեց, որ սա Հայաստանի Ֆիլհարմոնիկի հետ իր երկրորդ համագործակցությունն է: «Հույս ունեմ, որ նաեւ երրորդը կլինի: Հայերեն չգիտեմ, բայց հասկանում եմ ռեժիսոր Սուքիասյանին, քանի որ նա արվեստի լեզվով է խոսում: «Բոհեմն» այս անգամ բոլորովին այլ է լինելու: Փորձերի ժամանակ ես հրաշալի երաժշտություն լսեցի»,- նշեց իտալացի կատարողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news