News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե մարդն իրական չորս ժամից պակաս է հանգստանում, ապա վթարի ենթարկվելու վտանգը 11.5 անգամ մեծանում է: Life-ի փոխանցմամբ՝ սրանք նոր հետազոտության տվյալներն են:

Ford-ի տվյալներով՝ ռուսաստանցի վարորդների 32%-ը երթեւեկության ժամանակ քնում է ղեկին: Եվրոպայում այս ցուցանիշը շատ ավելի ցածր է՝ շուրջ 20%:

Ընկերության վերլուծաբանները պնդում են, որ վարորդների միայն մեկ երրորդն է նախընտրում հոգնած լինելու դեպքում կանգ առնել եւ 20-30 րոպե քնել: Նույնքանն էլ ղեկին սուրճ, թեյ կամ էներգետիկ ըմպելիք է խմում: Վարորդների 23%-ը քունը հաղթահարելու համար բարձր երաժշտություն է միացնում, 7%-ը թեթեւ ֆիզիկական վարժություններ անում: Մյուսները նախընտրում են ծամոն ծամել, արեւածաղկի սերմ ուտել, մտքում վարժություններ լուծել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հետազոտություն է անցկացրել նաեւ Անվտանգ ճանապարհային երթեւեկության հիմնադրամը: Այն ժամանակ պարզվել էր, որ վարորդը, որն օրական հինգ ժամից պակաս է հանգստանում, վթարի պատճառ դառնալու ավելի մեծ վտանգի է ենթարկվում, քան եթե հարբած լիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ