News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում հուլիսի 20-ին կտրած-ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխված «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Դիլանյանի վիճակը կայունացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Նա նշեց, որ Արտակ Դիլանյանին արդեն տեղափոխել են հիվանդասենյակ, նրա վիճակը բավարար է:

Արտակ Դիլանյանը «Արթիկ» ՔԿՀ-ի բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ է: Նա  հուլիսի 19-ի  երեկոյան հաշվառմանը ներկայացել է, այնուհետեւ դուրս եկել ՔԿՀ-ից:

Նշենք, որ Արտակ Դիլանյանը 2014 թվականին 5 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտվել 2013թ. իր վարած ավտոմեքենայով Գյումրի-Երեւան ճանապարհին այլ մեքենայի բախվելու հետեւանքով երկու հոգու մահվան պատճառ դառնալու համար: Նա համարվել է բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ եւ կարողացել է դուրս գալ ՔԿՀ-ից: Ըստ նախնական տեղեկությունների, Արտակ Դ.-ն բազմաթիվ կտրած ծակած վերքերով Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել գիշերային ակումբներից մեկի մոտակայքից: Նրա վիճակը կայուն ծանր է: Դանակահարության դեպքով հարուցվել է քրեական գործ:

Ըստ մեղադրական եզրակացության Արտակ Դ.-ն 2013թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 22-30-ի սահմանում, իր վարած «Մերսեդես G-500» մակնիշի 35 TO հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, երթեւեկելով Գյումրի- Երեւան ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, հասնելով ճանապարհի 84.5 կմ հատվածին, թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, իր վարած ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց Գյումրի տանող ուղեմաս, որտեղ բախվել է նույն պահին տվյալ ճանապարհահատվածով դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ ընթացող Հարություն Սիմոնյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 25 OU 662 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Հարություն Սիմոնյանին եւ նույն ավտոմեքենայի ուղեւոր Ա. Կարճիկյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ