News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ուկրաինայի առաջնորդները հեռախոսազրույցում քննարկելու են Դոնբասում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունում նշվում է, որ Էմանուել Մակրոնը զանգահարելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Ըստ Gazeta-ի՝ «նորմանդական քառյակի» հեռախոսազրույցը նախանշված է 11:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ