News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեկ տարի առաջ կալանավորված Սարի թաղի բնակիչներից Էդուարդ Զեյթունյանն առողջական խնդիրներ ունի, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նրան բուժօգնություն ցույց չի տրվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Լալա Բեռնեցյանը:

Նա նշեց, որ երկու օր առաջ է տեսակցել ամուսնուն, նա շատ թույլ է եղել, գունատ եւ բողոքել է առողջական վիճակից: Նրա խոսքով՝ չնայած ամուսինը առողջական վատ վիճակում է, նրան պահում են մի խցում, որտեղ, նրանից բացի, եւս 11 կալանավոր կա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին Սարի թաղում ոստիկանության հետ բախումների ընթացքում 10 մարդ է ձերբակալվել:

Տպել
Ամենաշատ