News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերբսկու անվան հոգեբուժության եւ նարկոլոգիայի ինստիտուտում կհետազոտեն նորաձեւ պտտվող սփիներ խաղալիքները: Նման որոշում է ընդունել «Ռոսպոտրեբնադզորը»: Մասնագետները մի քանի թեստ կանցկացնեն, որոնք ուղղված են բնազդների հետազոտմանը, որոնք մարդու մոտ գործարկվում են սփիներն օգտագործելիս: Հետազոտության ընթացքում գիտնականները նաեւ կպարզեն, թե մարդու գլխուղեղի հատկապես որ հատվածներն են գործում, երբ մարդը խաղալիքը պտտեցնում է: Թեստերն անցկացնելուց հետո հասկանալի կլինի՝ արդյոք խաղալիքը մարդու համար վտանգավո՞ր է եւ կարելի՞ է այն թմրանյութ անվանել, փոխանցում է Svopi-ն:

Այս հարցում մտահոգությունները նախադրյալներ ունեն: Սփիներներով խաղացող երեխաների ծնողները ավելի հաճախ են բողոքում տարածված սարքից: Օրինակ կարող է ծառայել վնասված երեխան, որը սփիներով խաղալիս աչքը վնասել է:

Հետազոտություններն ավարտելուց հետո «Ռոսպոտրեբնադզորը» ծնողներին մի քանի հրահանգներ կներկայացնի, որոնց ավելի լավ է ծանոթանալ գնելուց առաջ: Մասնագետները նաեւ խորհուրդ չեն տալիս սփիներներ գնել փողոցում եւ խաղալիքն ուշադիր զննել ջարդված մասերի առկայությունը ստուգելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ