News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հռոմի գրեթե 1,5 մլն բնակչությունը վտանգված է առանց խմելու ջրի մնալ մայրաքաղաքի Լացիո մարզի իշխանությունների որոշման պատճառով, որոնք սաստիկ երաշտի հետեւանքով ժամանակավորապես արգելել են Բրաչանո լճից ջրառը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս աննախադեպ որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 28-ին: Այն ընդունելու պատճառը արտակարգ իրադրությունն է, որ ստեղծվել է սաստիկ շոգի հետեւանքով, որը Ապենիններում գրանցվել է ամռան սկզբից ի վեր: Օդերեւութաբանները նշում են, որ ընթացիկ հունիսը ամենաշոգն է եղել օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ 200-ամյա պատմության մեջ, եթե հաշվի չառնվի 2003 թվականի հունիսի անոմալ բարձր ջերմաստիճանը: Հուլիսին Իտալիայի կենտրոնական եւ հարավային շրջանների մեծ մասում ջերմաստիճանը հասել է ընդհուպ պատմական առավելագույնին, որն անտառային ուժգին հրդեհների եւ մի շարք ջրամբարների կտրուկ ծանծաղման է հանգեցրել:

«Ցավոք, մենք ողբերգության հետ գործ ունենք: Բրաչանո լճի մակարդակն այնքան է իջել, որ դա բնական աղետով է սպառնում, որը մինչ այս պահն անգամ դժվար էր պատկերացնել»,- Tgcom24 լրատվական հեռուստաալիքի հետ հարցազրույցում նշել է Լացիո մարզի նախագահ Նիկոլա Ձինգարեթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ