News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում 2018-2019 թվականների բյուջետային ծախսերում 250 մլն դոլար ներառել՝ կիբերհարձակումներից ԱՄՆ-ի դաշնակիցներին պաշտպանելու համար, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից: Այս մասին ասված է փաստաթղթում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Կոնգրեսը նման ֆինանսավորում է նախատեսում, որպեսզի դաշնակից երկրները «տնտեսական հնարավորությունների պակաս չունենան՝ առանց ԱՄՆ-ի աջակցության Ռուսաստանի Դաշնության ագրեսիային արդյունավետ պատասխան տալու համար»:

Bloomberg-ի տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատում փաստաթղթի քվեարկությունը նախանշված է երեքշաբթի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ