News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսի նահանգի Մոնտկլերե քաղաքում վաճառքի են հանելու տունը, որտեղ ապրել են 2010 թվականին ԱՄՆ իշխանությունների կողմից Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ռուսաստանցիները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NJ.com-ը:

Երկհարկանի տունը 700 հազար դոլար է գնահատվել: North N.J. House Buyers LLC ընկերությունը, որի համասեփականատերը ներդրող Ջերեմի Մաքդոնալդն է, տունը գնել է հունիսին, 340 հազար դոլարով:

Մաքդոնալդը լրագրողներին հաղորդել է, որ մտադիր է 200 հազար դոլարով նորոգել տունը, իսկ հետո 700 հազար դոլարով վաճառել: Ներդրողը նշել է, որ տեղյակ չի եղել, որ այդ տանն ապրել են տեղի բնակիչներին Ռիչարդ եւ Սիտիա Մերֆի անունով հայտնի Վլադիմիր ու Լիդիա Գուրեւները:

Նրանք ձերբակալվել են 2010 թվականին՝ ութ այլ անձանց հետ միասին: Բոլորին մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Նրանց հետագայում փոխանցել են ռուսական կողմին՝ Ռուսաստանում պետական դավաճանության մեջ մեղադրվող չորս անձանց դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ