News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության հետ կապված Վաշինգտոնի հայտարարություններն Իրանի ներքին գործերին միջամտություն են: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր ամերիկյան քաղաքացիների ձերբակալության համար «հետեւանքներով»՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին, որոնց թվում են Սիուե Վանը, Ռոբերտ Լեւինսոնը, Սիամակ եւ Բաքեր Նամազին:

«Սպիտակ տան հայտարարությունները, որոնց էությունը միշտ Իրանի ներքին գործերին միջամտությունն է, չենք ընդունում»,- հայտարարել է Քասեմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ