News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում 10 տոկոսով նվազել է՝ մինչեւ 54 տոկոս, փոխանցում RTL ֆրանսիական ռադիոն՝ Journal du Dimanche ամսագրի համար ներկայացնելով Ifop ինստիտուտի սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Երբեմն ոչ հանրաճանաչությունն էլ է հարկավոր, եւ չի կարելի առաջնորդվել հանրաճանաչության առումով, ինչ-որ ժամանակ հայտարարել է Ֆրանսուա Օլանդը, որը Հինգերորդ Հանրապետության նախագահների շարքում ամենացածր վարկանիշի ռեկորդակիրն է: Հիմա այս խոսքը կարծես հասել է Մակրոնի լսելիքին, նշել է ռադիոն:

Նվազել է նաեւ Մակրոնի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի վարկանիշը՝ 64 տոկոսից մինչեւ 56 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ