News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արքայադուստր Դիանայի զավակները պատմել են մոր վերջին զանգի մասին, հայտնում է բրիտանական Independent-ը:

Քեմբրիջի դուքս Ուիլյամը եւ նրա եղբայր արքայազն Հարրին այս մասին պատմել են իրենց մոր մասին փաստագրական ֆիլմում:

Ուիլյամը հայտարարել է, որ վերջին զրույցը մինչ օրս հիշողությունից չի ջնջվել: Իսկ Հարրին ավելացրել է, որ զրույցը շատ կարճատեւ էր, եւ այդ մասին ինքը կափսոսի ամբողջ կյանքում:

«Մենք շտապում էինք նրան հրաժեշտ տալ եւ զրույցն արագ ավարտեցինք. «Լավ, կհանդիպենք»… Եթե միայն իմանայինք, թե ինչ է տեղի ունենալու, մենք երբեք այդպես չէինք վարվի»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ իր եւ եղբոր համար նա ուղղակի ամենալավ մայրիկն էր, որը թարմ օդ էր ներարկում այն ամենում, ինչ անում էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ