News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այստեղով պատերազմող շատ նվաճողներ են անցել: Ամրոցը կործանել են, եւ վերստին կառուցել, մինչեւ այն վերջնականապես ընկել է Լենկթեմուրի արշավանքի ժամանակ: Այս ավերակները հայկական թագավորության վերելքների եւ անկումների համր վկաներն են (ֆոտոռեպորտաժ):

Արագածի հարավային լանջին Արքաշեն եւ Ամբերդ գետերի կիրճերի միացման տեղում եռանկյունաձեւ հրվանդանն ասես հատուկ է ստեղծվել պաշտպանական անառիկ կառույցներ հիմնելու համար: Պատահական չէ, որ այստեղ առաջին ամրոցը կառուցվել է  դեռեւս Ուրարտական թագավորության տարիներին: Ամբերդ քրիստոնեական ամրոցի կառուցումն արդեն մեր թվարկության 7-րդ դարին է վերաբերում եւ կառուցվել է Կամսարական իշխանների կողմից: Հայերն այստեղ պաշտպանվել են հռոմեացիներից եւ պարթեւներից, այնուհետեւ բյուզանդացիներից, պարսիկներից, մոնղոլ-թաթարներից եւ թուրքերից:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գրավոր վկայության համաձայն՝ 10-րդ դարասկզբին ամրոցը շրջակա կառույցների հետ արդեն  Պահլավունիների տոհմին է պատկանել: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին՝ 1026 թվականին:

1070-ական թվականներին Ամբերդը նվաճել են սելջուկ թուրքերը եւ զորանոցների վերածել: Այն հայ-վրացական միավորված զորքերը՝ Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ ետ են նվաճել 1196 թվականին: Զաքարյաններն ամրոցն ամրացրել են եւ դղյակը բարեկարգել:

1215 թվականից Ամբերդը դարձել է Զաքարյանների համախոհների՝ Վաչուտյանների տոհմի վարչական կենտրոնը: 1236 թվականին ամրոցը գրավել եւ լիովին ավերել են մոնղոլները, սակայն Վաչուտյանները դարձյալ այն կառուցել են: Ամրոցը վերջանականապես ամայացել է եւ իր երբեմնի նշանակությունը կորցրել 14-րդ դարի վերջին՝ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ:

Անցյալ հարյուրամյակի 30-ական թվականներին Ամբերդում սկսված պեղումները ցույց են տվել, որ ամրոցն ունեցել է հաղորդակցության զարգացած համակարգ՝ ամրոցից դեպի կիրճ են տարել բազմաթիվ ստորգետնյա մուտքեր, այն նաեւ ունեցել է ջրատար երկար ձգվող համակարգ: Հայտնաբերվել են նաեւ ամրոցի կիրճի կողմի կամարաձեւ դարպասները:

Միջնադարյան ամրոցի եւս մեկ տեսարժան վայրն էլ բաղնիքն է:

Այն ջեռուցվում էր հին հռոմեական հիպոկաուստ համակարգով. վառարանի ծուխն անցնում էր հատակի տակով եւ դուրս գալիս պատերի մեջ տեղադրված ծխնելույզներով՝ տաքացնելով բաղնիքի հատակը եւ պատերը:

Լեռնային լանդշաֆտի ամբողջ գեղեցկությունը եւ հայ իշխանների հնագույն ամրոցի վեհությունը ներկայացված են անօդաչուով նկարահանված տեսակադրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ