News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հիլարի Քլինթոնը պարտվել է Դեմոկրատական կուսակցության նպատակների եւ խնդիրների մասին ընտրողների քիչ իրազեկվածության պատճառով: Այս մասին նշված է The Washington Post պարբերականի հոդվածում՝ ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Չակ Շումերի մեկնաբանության մեջ:

«Երբ պարտվում եք որեւէ մեկին, ում ժողովրդականությունը 40 տոկոս է, դուք ուրիշ որեւէ մեկին չեք մեղադրում, դուք ձեզ եք մեղադրում: Այսպիսով՝ մենք  ի՞նչն այնպես չենք արել: Մարդիկ չգիտեին, թե մենք ինչն ենք պաշտպանում, նրանք միայն գիտեին, որ մենք դեմ ենք Թրամփին: Եվ նրանք մինչ օրս դրան հավատում են»,- հայտարարել է Շումերը:

The Washington Post-ը հրապարակել է ABC News-ի հարցման արդյունքները, որոնց համաձայն ամերիկացիների միայն 37 տոկոսն է ինչ-որ կերպ պատկերացնում Դեմոկրատական կուսակցության պլատֆորմը: Մինչդեռ 52 տոկոսը պատասխանել է, որ դեմոկրատները «պարզապես Թրամփի դեմ են հանդես գալիս»: Ըստ որում՝ իր Դոնալդ Թրամփի վարկանիշը նախագահի պաշտոնում նվազել է 36 տոկոսի նիշից՝ հակառեկորդ սահմանելով:

2016 թվականի դեկտեմբերին Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում իր պարտության պատճառն են եղել 2 «աննախադեպ» իրադարձություն, որոնց թվում է նաեւ  «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հարձակումը»: Քլինթոնի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում էր ԱՄՆ-ի «ժողովրդավարությանը վնասել»  Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա կիբերհարձակումներով: Քլինթոնը նշել է, որ փոստը կոտրելը իր հետ Պուտինի «անձնական հաշվներ լուծելու»  արդյունքն էր՝ այն պատճառով, որ 2011 թվականին ինքը, լինելով պետքարտուղար, Ռուսաստանին մեղադրել է Պետական դումայի ընտրությունները կեղծելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ