News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական Բոդրումում ռուսաստանցի գրեթե 300 զբոսաշրջիկներ չեն կարողանում Մոսկվա թռչել iFly ավիաընկերության չվերթով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չվերթը պետք է կատարվեր դեռեւս հուլիսի 21-ին: Անհայտ է, թե ավիաընկերությունն ինչ պատճառով այդպես էլ օդանավ չի տրամադրում:

Վկայակոչելով Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը՝ ՏԱՍՍ-ը հստակեցրել է, որ իրադրությանը հետեւում է եւ կապ պահպանում տուրօպերատորի ու թուրքական կողմի հետ:

Հուլիսի 21-ին Թուրքիայի հարավ-արեւմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է հանգստավայրային Բոդրում քաղաքից 10,3 կմ հարավ: Այն ցունամի է առաջացրել, վնասել է նաեւ մի քանի հին շենքեր եւ հանգեցրել էլեկտրականության ժամանակավոր անջատման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ