News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանի  լիազորությունները դադարեցնելու մասին:

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի հուլիսի 19-ի ԱԽ-10-Ո-11 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանի լիազորությունները 2017 թվականի օգոստոսի 3-ից համարել դադարած»։

Նշենք, որ օգոստոսին լրանում է դատավորի 65-ամյակը եւ նա կանցնի կենսաթոշակի: Նա է քննել Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործը։ Հիշեցնենք, որ Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ որոշ ժամանակ անց փոխանցվեց ռուսական կողմին։

Տպել
Ամենաշատ