News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Չինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում սկսվել է Չինաստանում ամենաարագ կախովի գնացքի համար երկաթուղային ճյուղի թեստային շահագործումը, որը ստացել է «Երկնային գնացք» անվանումը, հայտնում է CGTN հեռուստաալիքը:

Ինժեներների խոսքով՝ չնայած այն նոր է գործարկվել եւ դեռեւս միայն թեստավորում է անցնում, արդեն ռեկորդներ է սահմանում: Այն 3 անգամ ավելի բարձր որակ ունի, քան մետրոյի սովորական շարժակազմերը, նշում են մասնագետները: Շարժակազմի առավելագույն արագությունը կազմում է ժամում 70 կմ:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ գնացքը ստեղծել է չինական CRRC Qingdao Sifang ընկերությունը, որպես գերթեթեւ, արագության եւ շարժման ինտենսիվության միջին ցուցանիշներով գնացք: Այս նախագիծը մշակվել է որպես քիչ ծախսատար տրանսպորտային համակարգ, եւ ակնկալվում է, որ այն շուկայում տարածում է գտնելու, հատկապես լեռնային տեղանքում գտնվող շրջաններում եւ մեծ քաղաքներում:

Կախովի գնացք է մշակվել դեռեւս 20-րդ դարի սկզբին: 1901 թվականին Գերմանիայի Վուպերտալ քաղաքում կախովի էլեկտրագնացք է գործարկվել, որը գործում է նաեւ հիմա: Չինաստանն աշխարհում Գերմանիայից եւ Ճապոնիայից հետո երրորդ երկիրն է, որն օգտվում է կախովի գնացքների տեխնոլոգիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ