News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը երրորդ տեղն է զբաղեցրել 2016 թվականի արդյունքներով մահվան ելքով ահաբեկչական հարձակումների ամենամեծ թվով երկրների ցանկում: Ահաբեկչության եւ ահաբեկչությանն արձագանքման հետազոտական ազգային կոնսորցիումի (START) հետազոտության համաձայն, որն անցկացվել է ԱՄՆ Պետքարտուղարության պատվերով, Հնդկաստանը զիջում է միայն Իրաքին եւ Աֆղանստանին, նույնիսկ Պակիստանից է առաջ անցել:

ՏԱՍՍ-ը նշում է, որ 2016 թվականին աշխարհում իրականացված 11 072 ահաբեկչական հարձակումներից 927-ը բաժին է ընկել Հնդկաստանին, որը 16 տոկոսով ավելի է, քան 2015 թվականին (798): Դրանց ընթացքում մահվան դեպքերը 17 տոկոսով աճել են՝ 2015 թվականի 289 դեպքից մինչեւ 337 դեպք 2016 թվականին, վիրավորների թիվը նույն ժամանակահատվածում մեծացել է 500-ից մինչեւ 636 մարդ: Միեւնույն ժամանակ Պակիստանում գրանցվել է ահաբեկչական հարձակումների 27 տոկոսով նվազում՝ 2015 թվականի 1010-ից մինչեւ 734 հարձակում 2016-ին:

Զեկույցում նշվում է, որ Հնդկաստանում ահաբեկչական հարձակումների մոտ երկու երրորդը կազմակերպել են ձախ ծայրահեղականները՝ նակսալիտները: START-ի գնահատմամբ՝ նակսալիտ մաոիստների շարժումը զոհերի թվով դարձել է աշխարհում երրորդ ահաբեկչական խմբավորումը՝ «Իսլամական պետություն» խմբավորումից եւ «Թալիբան» շարժումից հետո, առաջ անցնելով անգամ նիգերական «Բոկո հարամ»-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ