News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այն հայտարարությունները, թե Թուրքիան հույս ունի ռուսական Ս-400 հրթիռներ գնել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է Կոլորադոյի նահանգի Ասպեն քաղաքում կայացած անվտանգության համաժողովում (համաժողովի տեսանյութը տես YouTube-ում):

Նրա խոսքով՝ ԱՄՆ համար անչափ կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունները, չնայած Սիրիայի հարցում որոշ տարաձայնություններին: Այդ պատճառով ԱՄՆ-ն կմտահոգվեր, եթե հրթիռների վաճառքի մասին լուրերը ճշմարիտ լինեին, սակայն իրականում այդպես չէ, հավելել է նա:

Նշենք, որ 2017 թվականի գարնանը Ս-400-ի վաճառքի թեման քննարկվել է Մոսկվայում Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էրդողանի ու Պուտինի բանակցությունների ժամանակ: Իսկ հուլիսի 18-ին «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեեւը հաստատել է, որ անհրաժեշտ պայմանագիրը համաձայնեցված է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ