Սիրիայի կառավարական բանակը Ռաքա նահանգի հարավ-արեւելքում առաջխաղացումը վերականգնել է եւ Եփրատ գետի մոտ հարձակվել ԻԼԻՊ-ի դիրքերի վրա: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Masdar գործակալությունը:
Բանակը մի քանի բնակավայրեր է ազատագրել, այդ թվում՝ Ալ Դահիլան, Բիր Ալ Սաբհավին եւ Ալ Սաբհավին, ու ընդհուպ գետին է մոտեցել: