News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի վերելակի ճոպանները պոկվել են, վերելակը 8-րդ հարկից ընկել է առաջին հարկ, ներսում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ վերելակը շենքի 1-ին մուտքի 8-րդ հարկից իջնելիս խափանվել է եւ պարբերաբար ընդհատումներով հասել է առաջին հարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 30-ամյա Ն. Փ.-ն, 2-ամյա Մ. Բ.-ն, 31-ամյա Ս. Բ.-ն, 5-ամյա Թ. Գ.-ն եւ 3-ամյա Գ. Գ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել վերելակից:

Փրկարարները վերելակից դուրս են բերել 66-ամյա Ա. Բ.-ին: Տուժածներ չկան: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վերելակից դուրս բերված քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ